«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում Երևանի կենտրոնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր ուժերը շարունակում են անհնազանդության քաղաքական ակցիաները՝ հայտարարելով, որ իրենց պայքարը տանելու են մինչև վերջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ երեկոյան տեղի ունեցավ «Դիմադրություն» շարժման հերթական հանրահավաքը, որի ընթացքում խոսվեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորների՝ պաշտոններից հեռացվելու մասին:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ եթե իշխող խմբակցությունը միանա ընդդիմության «կարմիր գծերն» ամրագրող հայտարարությանը, որի կետերից մեկի համաձայն Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա իրենք պատրաստ են հրաժարվել և՛ նշված պաշտոններից, և՛ իրենց պատգամավորական մանդատներից:

Իր ելույթի վերջում Իշխան Սաղաթելյանը առաջարկեց ցուցարարներին երթ անցկացնել Բաղրամյան-Պռոշյան փողոցներով, վերադառնալ ու ամփոփել հանրահավաքը: Այս պահին ցուցարարների երթը շարունակվում է:

Ավելի վաղ Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը 66 կողմ, 0 դեմ ձայներով կողմ քվեարկեց արդեն նախկին փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահե Հակոբյանի պաշտոնազրկմանը:

Տարբեր մշտական հանձնաժողովների փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմումներ գրեցին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Թադևոս Ավետիսյանը, Արթուր Խաչատրյանը և «Պատիվ ունեմ»-ի քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Հայերեն Español

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին