Քաղաքականություն

ՔՊ խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել

1 րոպեի ընթերցում

ՔՊ խմբակցությունն Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցով ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հանդես է եկել հուլիսի 1-ին արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությամբ. օրակարգում ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից հեռացնելու հարցն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ առաջարկի՝ օրակարգում են «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու վերաբերյալ, նույն խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագծերը:

Արտահերթ նստաշրջանը նախաձեռնողների ներկայացուցիչը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն է:

Խմբակցության պատգամավորներն, այսպիսով, այս հարցով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհրդին: ԱԺ խորհրդի արտահերթ նիստը նախատեսված է հունիսի 30-ին ժամը 19:15-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում