Ինովացիա

«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

2 րոպեի ընթերցում

«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի սակագները վերականգնվում են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սույն թվականի հուլիսի 5-ից «Յուքոմ» ընկերության շարժական կապի բաժանորդները կօգտվեն«Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում ռոումինգի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀՀ բոլոր օպերատորների համար կարգավորվող սակագներից։ Մասնավորապես՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգում մուտքային զանգերի համար կգործի 13 դրամ/րոպե, իսկ դեպի Ucom ցանց և տեղական զանգերի համար՝ 27 դրամ/րոպե սակագինը։ SMS-հաղորդագրությունների գինը 10 դրամ/SMS է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Յուքոմ» ընկերությունից։

«Միևնույն ժամանակ հարկ է ընդգծել, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգումինտերնետի սակագինը Ucom-ի բաժանորդների համար կմնա անփոփոխ՝ 15 դրամ/ՄԲ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որռոումինգում Ucom հեռախոսահամարից օգտվելու համար մինչև Հայաստանից մեկնելն անհրաժեշտ է ակտիվացնել նշյալ ծառայությունը: Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Ռոումինգի ակտիվացումն անվճար է:

Ընկերությունը հիշեցնում է, որ ռազմական իրավիճակով պայմանավորված, «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցի ռոումինգին միանալիս 2020 թվականի հոկտեմեբրի 21-ից ժամը 18։00-ից գործել է 0 դրամ/րոպե հատուկ սակագինը մուտքային, դեպի Ucom, ինչպես նաև տեղական զանգերի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում