Իշխող «ՔՊ» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց է սկսել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովում մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քիչ առաջ որոշում է կայացրել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին պաշտոններից զրկելու գործընթաց սկսելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ «ՔՊ» խմբակցության անդամ Էմմա Պալյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 27-ի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել էր նշված հարցի մասին` ասելով, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում առաջիկայում քննարկում է տեղի ունենալու` նիստերից բացակայող ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցով: Ընդդիմադիրների դիտարկմանը, որ իրենց պատգամավորական մանդատը տվել է ժողովուրդը, և ոչ ոք դա չի կարող հետ վերցնել՝ Փաշինյանը պատասխանել էր, որ ժողովուրդը մանդատը տվել է ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին