Հասարակական

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին 

1 րոպեի ընթերցում

Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը ընդունել է Շիրակի մարզի գերիների ծնողներին 

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խծաբերդում գերևարվածների հարազատները մի քանի ժամ բողոքի ակցիա էին անցկացնում Գյումրիում՝ Ռուսաստանի Դաշնության հյուպատոսության մոտ։ Նրանք պահանջում են շտապ քայլեր ձեռնարկել՝ իրենց որդիներին գերությունից ազատելու ու տուն վերադարձնելու համար։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գերիների ծնողների խնդրանքով հյուպատոսն ընդունեց 5 ծնողի։

Վերջինս խոստացել է ծնողների պահանջը փոխանցել Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։

Ծնողները հանդիպումից հետո հեռացել են հյուպատոսության մոտից։

ԱրմենուհիՄխոյան

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում