Վարչապետի հավաստիացմամբ՝ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաները ՌԴ-ի համար սպառնալիք չեն ստեղծում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող բիոլաբորատորիաները 100 տոկոսով Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հայաստանում գործող բիոլաբորատորիաների առնչվող հարցին: Լրագրողը նշում է, որ ռուսական կողմը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով այն մասին, որ Հայաստանում գործում են բիոլաբորատորիաներ, որոնց շրջանակներում կա փոխգործակցություն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև, այդ թվում՝ռազմական գերատեսչությունների գծով, բացի այդ՝ Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայտարարել է, որ Հայաստանում առկա են Ուկրաինայի կենսաբանական նախագծերին մասնակցած կառույցներ:

« Ճիշտ է, դա ստեղծվել է Միացյալ Նահանգների աջակցությամբ, բայց դրանք Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Այդ թեման բարձրացվել է 2018 թվականին, Ռուսաստանի մեր գործընկերները մտահոգություն են բարձրաձայնել, և մենք հրավիրել ենք իրենց, ասել ենք՝ եկեք ու ցույց տվեք, թե ինչումն է մտահոգությունը: Եղել են այցելություններ, քննարկումներ և որևէ մտահոգություն չի հայտնվել այդ քննարկումների արդյունքում»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվել է կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության փաստաթուղթ, և երկու երկրների միջև առկա է սերտ համագործակցություն այդ ոլորտում, շարունակելու են համագործակել:

«Բայց դա չի նշանակում, որ գիտության և ենթակառուցվածքների զարգացման ոլորտում մենք այլ երկրների հետ չենք համագործակցելու: Այլ բան, որ մենք պետք է նայենք, որ այդ համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության համար սպառնալիք ստեղծում է, թե չէ: Մենք երաշխավորում ենք, որ մեր համագործակցության ընթացքում մենք մեր դաշնակիցների համար սպառնալիքներ չենք ստեղծել և չենք ստեղծի: Չնայած մենք մտահոգություններ լսում ենք, փորձում ենք հասկանալ՝ գուցե ինչ-որ բան բաց ենք թողել: Եթե պարզվի, որ ինչ-որ բան բաց ենք թողել և սպառնալիք ենք ստեղծում, չնայած այդպիսի բան չի կարող պարզվել, մենք բաց ենք այդ քննարկումների համար: Ես մտահոգությունները արտահայտել եմ այդ հրապարակային հայտարարությունների հետ կապված, բայց մինչև այս պահը որևէ կոնկրետ տեղեկատվություն դրա առնչությամբ չեմ ստացել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալ

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ներկայացնում է «Փառերգել Փարաջանովին» երաժշտական նախագիծը

Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկն էլ՝ ձերբակալվել

Նորվեգիան 300 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կարիքների համար

Ազգային պատկերասրահում բացվել է Ռուբեն Շահվերդյանի 125 ամյակին նվիրված ցուցահանդես

Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունից

Ֆոն դեր Լայենը և Ռյուտեն հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ ԱՄՆ-ից ավելի քիչ կախված լինելու համար

Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է