Հասարակական

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

1 րոպեի ընթերցում

Անահիտ Ավանեսյանն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանն ընդգծել է առողջապահության նախարարության և ՄԱԶԾ–ի միջև դինամիկ համագործակցությունը, որը կարող է ուղղվել նոր բարեփոխումների կենսագործմանը:

Հանդիպմանը քննարկվել են COVID-19-ով պայմանավորված իրավիճակը, հաղորդակցման նորարարական (վարքաբանական) գործիքներով պատվաստումային գործընթացի խթանումը:

Անդրադարձ է եղել առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրման, առողջության առաջնային պահպանման օղակի հզորացման և առողջապահական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ առողջապահության նախարարության և ՄԱԶԾ-ի միջև համագործակցությունն ակտիվացնելու հնարավորություններին:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շեշտել է, որ միջազգային համագործակցության բոլոր ծրագրերը պետք է դիտարկել Առողջապահության նախարարության մեկնարկած բարեփոխումների տրամաբանության մեջ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում