Հայաստանում կստեղծվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղական արտադրանքի արտահանման գործընթացը խթանելու համար Հայաստանում նախատեսվում է հիմնել «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացավ «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնագետների հանդիպումը Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։

«Կենտրոնի հետ համագործակցությունը տեղական արտադրողներին հնարավորություն կընձեռի հայրենական արտադրանքն արտահանել դեպի արևելյան շուկա և ունենալ նոր գործընկերներ»,- նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Ժաննա Զաքարյանը։

Կենտրոնը սերտիֆիկացում է իրականացնում արտադրանքի և ծառայությունների՝ ներառյալ առևտրի և հանրային սննդի համար

«Սերտիֆիկացում կիրականացվի մսամթերքի, թռչնամսի, , ձկնեղենի, կաթ և կաթնային արտադրանքի, հացաբուլկեղենի և հրուշակեղենի, սննդային հավելումների և այլ սննդամթերքի, առողջապահություն և օծանելիքի, կոսմետիկական միջոցների, զբոսաշրջության, սպա ծառայությունների, վարսահարդարման, ֆիթնեսի, տաքսի ծառայությունների համար»,- առանձնացրեց «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն Հայդար Գազիզովը։

«Հալալ» կենտրոնը սերտիֆիկացման հեղինակավոր մարմին է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունում: Այն իր գործունեությունը ծավալում է 2002 թվականից ՌԴ մահմեդականների հոգևոր կառավարման ներքո և համարվում է ԱՊՀ երկրներում «Հալալ» ինդուստրիայի հիմնադիրը։

«Հալալ» կենտրոնը գործընկերային հարաբերություններ է հաստատել նաև Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի արտադրողների հետ։

Ներկայումս ավելի քան 40 ընկերություն Կենտրոնի միջոցով իրենց արտադրանքն արտահանում են Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ, Քաթար, Բահրեյն, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայերեն English Español

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին