Հաջորդ տարի Orion Summit տեխնոլոգիական գագաթնաժողովը տեղի կունենա Նյու Յորքում, այնուհետև՝ Ֆրանկֆուրտում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում տեղի ունեցավ Orion Summit 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը, որը մեկ հարթակում համախմբեց հեղինակավոր ընկերությունների Հայաստանից, ԱՄՆ-ից, Ֆիլիպիններից և Լիտվայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մեկ ամբողջ օր տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ և խորհրդատուներ մասնակցեցին 5 պանելային քննարկումների։ Ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ, «Հայկական ընկերակիցների միության» խորհրդի անդամ Մարկ Չենյանը գագաթնաժողովի գլխավոր բանախոսն էր։

«Պետք է միշտ առաջ շարժել՝ չսահմանափակվելով ուղղակի ստարտափների և ՏՏ ոլորտի համար լավ պայմաններ ստեղծելու մասին խոսակցություններով։ Գագաթնաժողովի առաքելությունն է զարգացնել Հայաստանը, հասնել արագացված աճի, քանի որ նաև այս միջոցառման մասնակիցներն են ձևավորում էկոհամակարգը։ Աշխատակիցների բաժնետիրացման ծրագիրը, ձեռքբերումների և միաձուլումների աճը, միաեղջյուրների զարգացումն այն թեմաներն են, որոնք կարող են լինել լուրջ փոփոխությունների հիմքում»,- նշել է Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը:

«Orion Summit-ը շարունակություն կունենա: Գագաթնաժողովը գործարքներ կնքելու հարթակի է վերածվում: Մենք նպատակ ունենք հայկական ծագում ունեցող ստարտափներին համաշխարհային ընկերությունների հետ հանդիպելու, համագործակցելու ավելի շատ հնարավորություններ ստեղծել: Սկսեցինք Երևանից, մյուս տարի կհանդիպենք Նյու Յորքում,այնուհետև՝ Ֆրանկֆուրտում»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը։

Orion Summit 2022-ի բարձր մակարդակի քննարկումներում մեծ ներդրում ունեցան ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, Կենտրոնական բանկը: Գագաթնաժողովի շուրջ մեկ հարթակում էին հավաքվել հեղինակավոր ընկերություններ, ինչպիսիք են Ամերիբանկը, SADA-ն, Adobe-ն, Grant Thornton-ը, EY-ը և մյուս գործընկերները:

Գագաթնաժողովի ժամանակ տրվեց Digital Julfa Network-ի (Թվային Ջուղա ցանցի) մեկնարկը, որը համահայկական մտավոր, տեխնոլոգիական, առևտրային ու մշակութային ուժը համախմբող նախաձեռնություն է։

Միջոցառումը եզրափակվեց ընդունելությունով, որի ժամանակ դաշնակահար և կոմպոզիտոր, Jazzical Komitas-Passion of Fire ալբոմի հեղինակ Ջոել Ա. Մարտինը կատարեց Կոմիտասի ստեղծագործությունները՝ ջազային մեկնաբանությամբ: Գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև ժամանակակից արվեստի գործերի ցուցահանդես։

«Օրիոնը» ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Հայերեն English Français Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում