Life

Մահացել է երգիչ Յուրի Շատունովը

3 րոպեի ընթերցում

Մահացել է երգիչ Յուրի Շատունովը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քառասունութ տարեկանում կյանքից հեռացել է ռուսական էստրադայի երգիչ, «Լասկովի մայ» (Ласковый май) խմբի նախկին մեներգիչ Յուրի Շատունովը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ին, այս մասին հունիսի 23-ին գործակալությանը հայտնել է Շատունովի մամուլի քարտուղար Արկադի Կուդրյաշովը:

«Այսօր շտապօգնության մեքենայում Յուրի Շատունովի սիրտը կանգ է առել»,- նշել է Կուդրյաշովը:

Հունիսի 22-ին հայտնի էր դարձել մեկ այլ երգչի՝ «Ֆաբրիկա զվյոզդ» նախագծի մասնակիցներից մեկի՝ Պիեռ Նարցիսի մահվան մասին:

Յուրի Շատունովը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 6-ին

1986թվականին նա ծանոթացել է երաժշտական խմբակի ղեկավար Սերգեյ Կուզնեցովի հետ, ով երգչի համար գրում է առաջին՝ «Вечер холодной зимы» և երկրորդ՝ «Метель в чужом городе» երգերը։ Այդպես ձևավորվեց է «Լասկովի մայ» խմբի առաջին կազմը:

Խումբը լուծարվել է1992թվականին՝ Յուրի Շատունովի կողմից խումբը լքելուց անմիջապես հետո։

«Լասկովի մայ» խմբից հեռանալուց հետո Յուրի Շատունովը մեկնել էԳերմանիա, որտեղ ստացել է հնչյունային օպերատորիկրթություն։ Այդ ժամանակ նա աշխատում էր հիմնականում ստուդիայում՝ չտալով մենահամերգներ։ Արտիստի պրոդյուսերը դարձավԱրկադի Կուդրյաշովը, որի հետ Շատունովը ծանոթ էր երկար տարիներ։1992թվականին ձայնագրվեց Շատունովի անհատական առաջին ալբոմը՝ «Вот и кончился май» խորհրդանշական անունով, սակայն ալբոմը հետագայում անվանվեց «Знаешь»։

«Последний снег», «Ночной вокзал», «Случайная встреча», «Отзвенело лето», «А ночь темна», «Слезы твои», «Просто мечты», «Июльский дождь»), որոնց գոյության մասին նրա երկրպագուների մեծ մասն անգամ չէր կասկածում։ Բանն այն էր, որ տվյալ ստեղծագործությունները թողարկվել էին միայն Գերմանիայում «Ласковый май 2000. Ты это еще не слышал!» «ծովահենային» սկավառակի միջոցով։ Երգերի հեղինակը Կոնստանտին Գուբինն էր։

2001 թվականին թողարկվել է «Вспомни май» ալբոմը, որտեղ գլխավոր հիթը «Забудь» երգն էր։ 2000-ական թվականներին երգիչը կրկին երաժշտական ակտիվ գործունեությամբ էր զբաղվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում