Ափո Սահակյանը, Արփին և ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել
1 րոպեի ընթերցում
![Ափո Սահակյանը, Արփին և ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2022/06/1086645.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափո Սահակյանը, Արփին և երաժիշտ ԴերՀովան համատեղ երգ են հրապարակել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հանի տանի» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արդեն համացանցում է:
Երգի երաժշտության հեղինակն Ափո Սահակյանն է, խոսքերի հեղինակներն են Ափո Սահակյանն ու Արփին, գործիքավորողը ԴերՀովան է: Հոլովակի ռեժիսորները Մարիամ Գևորգյանն ու ԴերՀովան են: