Տնտեսություն

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

Ֆինանսների նախարարն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն հունիսի 20-ին աշխատանքային հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել ֆինանսների նախարարի տեղակալները, Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին և ԱՄՀ առաքելության տնտեսագետներ:

Նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է տիկին Պետրովային պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է Ֆինանսների նախարարության հետ ունեցած գործընկերային բարձր հարաբերությունները և հայտնել իր պատրաստակամությունը անձամբ մասնակցելու ընթացիկ բոլոր ծրագրերին:

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձել են մակրոտնտեսական վերջին զարգացումներին, կապիտալ ծախսերին և հարկային քաղաքականությանն առնչվող թեմաներին: Հանդիպման ավարտին ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակելու ընթացիկ ծրագրերի քննարկումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում