Գյումրին կունենա միասնական զբոսաշրջային տեղեկատվական կայք

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրին կունենա միասնական զբոսաշրջային տեղեկատվական կայք: Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացման նպատակով հայտարարվել է «Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացում և թվայնացում» թեմայով մրցույթների շարք:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ստեղծարար նախագծերի մրցույթների նպատակն է հավաքագրել և իրականցնել գաղափարներ` ուղղված Գյումրիում զբոսաշրջության նորարարական զարգացմանը։ Մրցույթին մասնակցելու հնարավորություն կունենան ուսանողներ և ուսանողական խմբեր ոչ միայն Գյումրուց, այլ նաև՝ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքից:

Մրցույթների շարքն իրականացվում է Գյումրու համայնքապետարանի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) համագործակցությամբ։

Նախաձեռնության իրականացման համար Գյումրու համայնքապետարանի ու «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ԳՏԿ ծրագրի միջև կնքվել է հուշագիր:

«Հուշագրի հիմքում Գյումրիում զբոսաշրջության ստեղծարար զարգացման և թվայնացման ուղղությամբ համատեղ միջոցառումների իրականացման հնարավորություններն են, մասնավորապես, միասնական զբոսաշրջային թվային տեղեկատվական կայքի, Գյումրու ստեղծարար քարտեզի և ինֆորմացիոն կետերի նախագծման և իրագործման մրցույթների համատեղ կազմակերպումը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԳՏԿ հանրային կապերի պատասխանատու Սեդա Սահակյանը:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն العربية Français Русский

Նոր Խարբերդում կառուցվում է նոր մանկապարտեզ

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք