ԱՄՆ-ը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը. Քերըն Դոնֆրիդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ տիկին Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Քերըն Դոնֆրիդի խոսքով` ԱՄՆ վարչակազմը ևս կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում:

Հայերեն العربية English Español Français Русский

Ժանտախտ. ինչ պետք է իմանալ հիվանդության և Իրկուտսկում արձանագրված մահվան դեպքի մասին

Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկովը` ժանտախտի վարակի հետ կապված լուրերի մասին

Լավրովն անընդունելի է համարել ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումն Աֆղանստանում

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովը հավանություն տվեց հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու օրինագծին

Նեթանյահուն կարգադրել է ստուգել Իսրայել օտարերկրյա ավիաընկերությունների չվերթների անվտանգությունը

ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական Fairford ռազմաբազայից

Ի՞նչ հարցերով քաղաքացիները կարող են դիմել Էթիկայի հանձնաժողով. ասուլիս

Ճամբարակի ավագ դպրոցի թիմը հաղթել է ռազմամարզական խաղերի մարզային փուլում

Արաբական կոալիցիան մտադիր է աջակցել Եմենի բանակին հութիների դեմ պայքարում

Հայտնի են բժշկության կամ ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի 2026 թվականի դափնեկիրները