Գյումրիում կանցկացվի Tech Week Gyumri-2022 միջոցառումների շարքը 

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հուլիսի 2-4-ը կանցկացվի Tech Week Gyumri-2022 միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ (ՏՀՏ) ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` միջոցառման գլխավոր նպատակներից են համայնքային համաչափ շարունակական զարգացումը, Գյումրիում նոր թիմերի ստեղծումը, գիտելիքների և հմտությունների փոխանցումը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։

«Միջոցառման պաշտոնական բացումը նախատեսվում է հուլիսի 2-ին։ Տեխնոլոգիական շաբաթվա շրջանակում իրար կհաջորդեն մի շարք ծավալուն միջոցառումներ. մասնագիտական կոնֆերանսներ, ggRace, որի ողջ հասույթը կուղղվի համայնքային զարգացմանը նպաստող նախագծերի, Koriz գաղափարների մրցույթ, որի հաղթողները կստանան դրամաշնորհներ, Armenia Software Testing Cup և այլ միջոցառումներ»,-տեղեկացնում է Միջոցառման հանրային կապերի պատասխանատու Աննա Դանիելյանը:

Հիշեցնենք, որ նախորդ տարի այս ձևաչափով կազմակերպված առաջին միջոցառումը Ստեփանակերտում էր, ընթացքում տեղի ունեցան 5 պանելային քննարկումներ, զուգահեռ ընթացող 6 միջոցառում և երեկոյան խարույկազրույցներ, եռօրյա հաքաթոն` ուղղված Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակի ստեղծմանը, «Կորիզ» գաղափարների մրցույթ, ինչպես նաև բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիա Կարմիր շուկայում և ստորագրվեց «Հայքն աշխարհին» ծրագրի մեկնարկի մասին եռակողմ փոխգործակցության հուշագիր:

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն English Español

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում