Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցի, ԶՈՒ ԳՇ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ hունիսի 16-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ հարավարևմտյան սահմանագոտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է առաջնագծի կահավորման և տեխնիկական միջոցներով հագեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանին ներկայացվել են մարտական դիրքերի կահավորման ինժեներական և տեխնիկական նոր լուծումները, որոնք կոչված են առավել անվտանգ դարձնել մարտական հերթապահությունը, ինչպես նաև բարձրացնել մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում