Ընդունելությունը, որին արժանացել եմ, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը. Արտեմ Փաթափության

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որի ժամանակ ամերիկահայ ականավոր գիտնական, Նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին հանձնվեց ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամի դիպլոմ: ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը ակադեմիայի անունից շնորհավորեց գիտնականին մեծ նվաճման կապակցությամբ և ընդգծեց, որ սա նաև մեր հայ ազգի նվաճումներից մեկն է:

«Մենք պայմանավորվել ենք պարոն Փաթափությանի հետ: Իր հաջորդ այցը Հայաստան կլինի ակադեմիայի հրավերով: Կլինեն հանդիպումներ, զեկույցներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց նա:

Արտեմ Փաթափությանն էլ հավելեց, որ այն ընդունելությունը, որին արժանացել է Հայաստանում, խոսում է այն մասին, որ Հայաստանում գնահատվում է գիտությունը, գիտական նվաճումները: «Ես սկսել եմ իմ աշխատանքը մի լաբորատորիայում, բայց երբեք չէի պատկերացնի, որ գիտությունը կարող է մասնագիտություն լինել: Բայց հետո սիրահարվեցի այդ աշխատանքին: Զարմանալի է, որ հենց Նոբելյան մրցանակը դարձավ շարժառիթ, որ ես հպարտանամ իմ ինքնակենսագրականով և հաստատություններով, որտեղ ուսանել եմ: Գիտությամբ զբաղվել եմ հաճույքով և նվիրումով»,-ասաց նա

Նշենք, որ Արտեմ Փաթափությանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովի հունիսի 9-ի որոշմամբ:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին