«Չաթ ռոումինգում». Ucom-ն առաջարկում է ռոումինգում անսահմանափակ շփման օրական տարբերակ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ս.թ. հունիսի 15-ից հոկտեմբերի 15-ը «Յուքոմ» ընկերության շարժական կապի ծառայության բոլոր բաժանորդները «Չաթ ռոումինգում» առաջարկի շրջանակներում,մի շարք ծովափնյա և եվրոպական երկրներմեկնելիս կարող են անսահմանափակ կապի մեջ մնալ մտերիմների հետ օրական 1500 դրամով՝ պարզապես հավաքելով *121*21# ակտիվացման հրահանգը։ Այս առաջարկի շրջանակներում բաժանորդները կարող են օգտվել անսահմանափակ ինտերնետից մինչև 128 կբ/վ արագությամբ և անվերջ շփվել մեսենջերներում, ինչպիսիք են օրինակ՝ WhatsApp-ը, Viber-ը, Telegram-ըև Messenger-ը:

«Եթե պատրաստվում եք մեկնել հանգստի` Եգիպտոս, ԱՄԷ, Հունաստան, Վրաստան, Կիպրոս, Մոնտենեգրո, Բուլղարիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, կամ այլ հայտնի ծովափնյա ուղղություններով, նկատի ունեցեք, որ այս ամառ ռոումինգում ևս ունեք մտերիմների հետ անդադար կապի մեջ մնալու հնարավորություն։ Պարզապես համոզվե՛ք, որ ակտիվացրել եք ռոումինգի ծառայությունը Հայաստանից մեկնելուց առաջ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

Այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին:

Հայերեն English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում