Յուրի Սաքունցը ատամներով քաշել է հրշեջ-փրկարարական երկու մեքենա՝ հավակնելով Գինեսի ռեկորդի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը հավակնում է Գինեսի նոր ռեկորդի։Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը,Սաքունցը ատամներով քաշեց ընդհանուր 37.5 տոննա քաշ ունեցող երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

«Գինեսի հանձնաժողովից ստացել էի թույլտվություն, որ այս ռեկորդը սահմանեի: Հիմա տեսանյութերը կուղարկենք Լոնդոն՝ Գինեսի ռեկորդի հանձնաժողով, որպեսզի հաստատվի նրանց կողմից, կուղարկենք նաև համաշխարհային ռեկորդների տարբեր ասոցիացիաներ: Նշեմ, որ արդեն Հայաստանում լույս է տեսել համաշխարհային ռեկորդների «Սաքունց» գիրքը, որտեղ գրանցված են աշխարհի տարբեր ռեկորդակիրներ»,- ասաց Սաքունցը:

Նա նշեց, որ մինչ այս՝ 3 տարի առաջ, ատամներով քաշել է 25 տոննա քաշ ունեցող մեկ մեքենա:

«Մեկ ամսից քաշելու եմ ուղղաթիռ՝ ճկույթով»,- հավելեց Սաքունցը:

Հայերեն English Русский Türkçe

Բեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրա

Ղազախստանի նախագահը պաշտոնից ազատել է պաշտպանության նախարարության երեք բարձրաստիճան պաշտոնյայի

Հոկտեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 4-ի միջոցառումների անոնս

«Մեծ յոթնյակի» երկրները պայմանավորվել են արտակարգ կարգով 100 միլիոն բարել նավթ բաց թողնել շուկա

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Դպրոցական ավտոբուսների ծառայությունը մարզերում գործարկվում է. վարչապետը ծանոթացել է ավտոբուսների պայմաններին, անվտանգային ստանդարտներին

Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին հոկտեմբերի 4-ին կկատարվեն պայթեցման աշխատանքներ

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

87 տարեկանում մահացել է ռուս հոգեթերապևտ և հեռուստահաղորդավար Անատոլի Կաշպիրովսկին