ԱԺ-ն փակեց 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը պետական օրհներգի ներքո ավարտեց ութերորդ գումարման 3-րդ նստաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունիսի 15-ի նիստի ավարտին ԱԺ փոխնախագահ, նիստը վարող Ռուբեն Ռուբինյանը 8-րդ գումարման 3-րդ նստաշրջանը հայտարարեց փակված: Պատգամավորները հոտնկայս լսեցին օրհներգը:
Կարդացեք հոդվածը` Русский