Միրզոյանը Բուլղարիայի ԱԺ նախագահին ներկայացրել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը:

Արարատ Միրզոյանը Նիկոլա Մինչևին ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում անշրջելի են։

Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։

Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները: Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:

Հայերեն English Français Русский

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը