Քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների կլինեն բժշկական ստորաբաժանումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկներում լինելու են 3 անվտանգային գոտիներ, չեն լինելու բուժական ուղղիչ հիմնարկներ, դրա փոխարեն քրեակատարողական հիմնարկներում կլինեն բժշկական ստորաբաժանումներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկներում չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի:

Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված փոփոխությունները: «Գոտիների մասով արվել են անցումային ժամանակահատվածի համար համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ ձևով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկ չենք ունենա, կարգավորումն այնպիսին է, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում պետք է ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,-ասաց Սարգսյանը:

Քանի որ վերջին փոփոխությունը առնչվում է ենթակառուցվածքների փոփոխությանը, դրույթն ուժի մեջ կմտնի օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը:

Գործող կարգավորումներով կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուկ, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուկ կարող է ստանալ թե կալանավորված անձը, թե դատպարտյալը, սա ներառում է նաև հեղուկները:

Հայերեն

Հայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Պապոյան

Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ