Life

Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը հրապարակել են «Wake up հարսներ» երգը

1 րոպեի ընթերցում

Սոնա Ռուբենյանն ու Գարիկ Պապոյանը հրապարակել են «Wake up հարսներ» երգը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը յուրովի են մեկնաբանել հանրահայտ System Of a Down խմբի Wake up երգը: Այն համադրելով «Մոկաց հարսներ» հայկական ժողովրդական երգի հետ՝ ստացել են «Wake up հարսներ» երգը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի հիման վրա նկարահանված հոլովակն արդեն համացանցում է: Երգի գործիքավորման հեղինակը Գարիկ Պապոյանն է:

Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը 2017 թվականից կազմել են «Գարիկ & Սոնա» խումբը: Նրանք ներկայացնում են հին ու նոր հայկական երգերի վերամշակված տարբերակներ, հանդես են գալիս համերգներով: 2017 թվականին Գարիկն ու Սոնան Հանրային հեռուստաընկերության «Երգ երգոց» հաղորդման շրջանակում ներկայացրել են Էդգար Էլբակյան կրտսերի «Լուսին» երգը, որը 2018 թվականին ՀՀ մշակույթի նախարարության «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա հիթ»:

Կարդացեք հոդվածը` Türkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում