Սպորտ

Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

1 րոպեի ընթերցում

Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է WADA-ի ամենամյա սիմպոզիումին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Լոզանում մասնակցել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, այցի շրջանակում Կարեն Գիլոյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկայի, տնօրեն Թոմ Մեյի, աշխատակազմի ղեկավար Ֆրեդերիկ Դոնզեի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նախարարի տեղակալի խոսքով՝ քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես WADA-ն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության վերաբերմունքը դոպինգի դեմ պայքարում։

Կարեն Գիլոյանի հրավերով աշնանը նախատեսվում է WADA-ի նախագահ Վիթոլդ Բանկանի այցը Հայաստան։

WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում