Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում անցկացվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ՀԱՊԿ ճգնաժամային արագ արձագանքման մեխանիզմների ամրապնդմանը վերաբերող հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում