Ինովացիա

Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «քայլող Wi-Fi»-ով

2 րոպեի ընթերցում

Ucom-ն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ «քայլող Wi-Fi»-ով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 9-ից «Յուքոմ» ընկերության շարժական ինտերնետ ծառայության նոր՝ uGo Super 6500 սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում բաժանորդները կստանան անսահմանափակ ինտերնետից օգտվելու հնարավորություն:

Ավելին՝ uGo Super 6500 սակագնային պլանին 18 ամսով բաժանորդագրվելու պարագայում, անսահմանափակ ինտերնետին ի լրումն բաժանորդները կկարողանան ձեռք բերել uFi Wi-Fi մոդեմն ընդամենը 1 դրամով:

«Այս առաջարկը կհետաքրքրի այն բոլորմարդկանց, որոնք իրենց աշխատանքը կազմակերպում են ոչ միայն գրասենյակային տարածքներում, այլև սրճարաններում, զբոսայգիներում, հանգստյան տներում կամ ուղղակի բնության գրկում։ Անսահմանափակ ինտերնետի հնարավորությունը թույլ կտա, օրինակ, զբոսաշրջիկներին, վարորդներին, զբոսավարներին կամ երկրի ներսում պարբերաբար գործուղման մեկնողներին մնալ կապի մեջ իրենց մտերիմների հետ և կիսվել ճանապարհային տպավորություններով», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրենԱրա Խաչատրյանը։

uFi մոդեմը հնարավորություն է տալիս ինտերնետին միացնել մինչև 10 սարքավորում Wi-Fi-ի և 1 համակարգիչ USB լարի միջոցով, ինչը նշանակում է, որ դրան կարելի է միացնել ոչ միայն սմարթֆոններ, պլանշետներ ու նոթբուքեր, այլև 1 ստացիոնար համակարգիչ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում