Հասարակական

Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը կբարձրանա:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրություն:

Մասնավորապես վերանայվում է վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարների սահմանման միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով, ինչի արդյունքում ՍԴ բոլոր դատավորները կստանան հավասար չափով հավելավճարներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում