Անձն, ում գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով հանցագործություն չի համարվի, կազատվի պատժատեսակներից. նախագիծն ընդունվեց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է պատժատեսակներից, դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից ազատել այն անձանց, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օրենքի նախագիծը հունիսի 9-ին արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն:

Նախագծով նախատեսվում է, որ Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում: Նոր Քրեական օրենսգրքով, օրինակ, գույքի բռնագրավումն այլևս որպես առանձին պատժի տեսակ չի գործելու:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծով կատարվել են լրացումներ: Դրանք ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: «Օրենքը սկզբում կարգավորում էր միայն պատիժների հետ կապված հարցերը, սակայն կան նաև դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հետ կապված դեպքեր, որոնք ևս պետք է ուշադրության առանձնանային: Այսպիսով` նախատեսվում է, որ այն անձանց նկատմամբ պետք է դադարեցնել դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը, որոնց կատարած արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում, և, որոնց նկատմամբ դատավճիռը կայացվել է 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով և օրինական ուժի մեջ է մտել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը»,-ասաց փոխնախարարը:

Կատարված մեկ այլ լրացումով սահմանվել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպությունը պետք է քննարկի անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերի առկայությունը՝ Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքով սահմանված կարգով:

Հայերեն English

Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին

Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում

Ընտրակաշառքի գործերով ազատազրկման դեպքերի բացակայությունը դատաիրավական համակարգի ճգնաժամի դրսևորում է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին

Փաշինյանը ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվել Դիլիջանում Գրիգորյան-Հաջիև հանդիպման ժամանակ

ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե

Հայաստանն ու ԱՄՆ-ն տրամադրված են արագ առաջ շարժվել TRIPP-ի իրագործման ուղղությամբ. Փաշինյան