Տարեցների, հոգեկան առողջության խնդիրներով անձանց համար կստեղծվեն համայնքային փոքր տներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օրենքի մակարդակով ներդրվում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության ևս մեկ տեսակ՝ համայնքային փոքր տներ՝ հոգեկան առողջության, մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարեց անձանց համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը:

Նախագծով առաջարկվում է սոցիալական աջակցության ոլորտում մի շարք հրատապ խնդիրների կարգավորման և սոցիալական ծառայությունների բարեփոխումների համար անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծել: Առաջարկվում է մասնավորապես հիմնական հասկացությունների շարքում սահմանել պետական վկայագիրը և աջակցության քարտը, որի միջոցով կապահովվեն որոշակի սոցիալական ծառայություններ՝ սննդի, հագուստի, առաջին անհրաժեշտության այլ գույքի տրամադրման հնարավորություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց համար: Սահմանվում է նաև բնակչության խնամքի և բազմապրոֆիլ ծառայության տրամադրման կառույցի ևս մեկ տեսակ՝ համայնքային փոքր տները: Անդրադառնալով համայնքային փոքր տներին՝ Ժամակոչյանն ասաց. «Հոգեկան առողջության կամ մտավոր խնդիրներ ունեցող, ինչպես նաև տարեցների համար մասնագիտացված խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրման մեկ այլ կառույց, ավելի արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովող կառույց է հիմնվում:

Համայնքային փոքր տների ծրագիր այժմ էլ է իրականցվում: Պետական դրամաշնորհային միջոցներով որոշակի ՀԿ-ներ կարողանում են ծառայություններ տրամադրել: Այժմ այդպիսի 4 համայնքային փոքր տներ կան: «Այստեղ պարզապես մարդիկ՝ հոգեկան առողջության, մտավոր խնդիր ունեցող անձինք ապրում են համայնքային կյանքով, ավելի սոցիալական կյանքով: Ներդրված է ապաինստիտուցիոնալացման գաղափարը»,-ասաց նա:

ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նկատեց՝ օրենքի նախագծով սահմանվում է, որ բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր օթևան տրամադրվի, հետաքրքրվեց այս կետով:

«Գործող օրենքում նույնպես կա նման դրույթ, նման հնարավորություն: Այս պահին էլ կա նման ծառայություն, որ անօթևան անձանց կացարան է տրամադրվում: Սակայն օրենքում նշված է հստակ ժամանակացույց՝ 90 օրվա ժամկետ, այսինքն՝ անօթևան մնացած քաղաքացին 90 օրից հետո պետք է լքի կացարանը: Այժմ մենք օրենքում հանում ենք 90 օրվա պահանջը»,-ասաց Ժամակոչյանը:

Այսպիսով` նախագծի ընդունման դեպքում հնարավոր է լինելու յուրաքանչյուր դեպքի համար տարբերակված մոտեցում ցուցաբերել:

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը