Փրկարարները շարունակում են Սեւանա լճում այս տարվա մայիսի 6-ից անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները շարունակում են այս տարվա մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած ձկնորս Իշխան Աբրոյանի որոնողական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանը, այսօր առավոտվանից կրկին շարունակվել եւ ընթանում են որոնողական աշխատանքները լճի վրա եւ ափամերձ հատվածներում։ Փրկարարական աշխատանքներում ընդգրկված են 12 հոգի։

«Մայիսի 6-ից մինչ օրս որոնողական աշխատանքները փրկարարների կողմից չեն դադարել ոչ մի օր։ Մայիսի 23-ի որոնումների արդյունքում փրկարարները կարողացան գտնել Իշխան Աբրոյանի հետ միասին ձկնորսության դուրս եկած եւ անհետացած Ավետիք Սեւոյանի դին, սակայն մինչ այժմ կատարված որոնումներն անարդյունք են ավարտվում Իշխան Աբրոյանին հայտնաբերելու ուղղությամբ, թեեւ օրավուր ընդլայնում ենք որոնումների շրջանակը»,-ներկայացրեց Գարիկ Հակոբյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա