Հայ մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող ֆուտբոլային մրցավարները կսպասարկեն Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հունիսի 8-ին էստոնական Պարնո քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի A խմբի Էստոնիա Մ-21 – Խորվաթիա Մ-21 հանդիպումը։
Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը՝ Աշոտ Ղալթախչյանի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանն ու Արթուր Գդլյանը։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը։