«Fly One Armenia»-ն ընդլայնում է թռիչքային աշխարհագրությունը. դիտարկվում են Թեհրանը, Բեյրութը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Fly One Armenia» ավիաընկերությունն ընդլայնում է իր թռիչքային ուղղությունների աշխարհագրությունը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Fly One Armenia» ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ դիտարկում են Մերձավոր Արևելքի մի քանի կարևոր կենտրոններ:

«Նախատեսում ենք այս տարի ներառել Թեհրանը, Բեյրութը, հնարավորության դեպքում կընդլայնենք աշխարհագրությունն այլ ուղղություններով: Մեր նպատակը դեպի Հայաստան ու Հայաստանից դուրս ուղևորահոսքն ավելացնելն է: Ավիացիոն ծառայությունների պահանջարկն աշխարհում աճ է արձանագրում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավիացիոն ծառայությունների նկատմամբ ներկայիս պահանջարկը գերազանցում է նախահամավարակային ցուցանիշները: Որպես ավիաընկերություն՝ պետք է ամեն ինչ անենք ձևավորված պահանջարկը բավարարելու համար՝ արձագանքելով միջազգային միտումներին»,-ասաց Արամ Անանյանը:

Ավիաընկերությունն օրեր առաջ համալրել է իր ավիացիոն պարկը նոր ինքնաթիռով: Երրորդ օդանավն արդեն ժամանել է Հայաստան: Ձեռք է բերվել Airbus A319 դասի 144 տեղանոց օդանավ: Այն հնարավորություն է տալիս ընդլայնել թռիչքային աշխարհագրությունը, ներառել նոր ուղղություններ, ավելացնել թռիչքների պարբերականությունը և շատ ավելի որակյալ ավիացիոն ծառայություններ մատուցել:

«Տեղյակ եք, որ խնդիրներ առաջացան Թուրքիայի օդային տարածքով տարանցման հնարավորության հետ կապված: Ասեմ, որ խնդիրները հաղթահարվեցին նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործուն աջակցությամբ»,-ասաց Արամ Անանյանը:

Հունիսի 17-ից ավիաընկերությունը վերսկսում է Երևան-Լիոն-Երևան, Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները: Արամ Անանյանը տեղեկացրեց, որ դիտարկվում է նաև ամռան ընթացքում չարտերային թռիչքների իրականացման հնարավորությունը հայաստանցիների համար սիրված հանգստի գոտիներ:

Հայերեն English Español Français Русский Türkçe

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ