Հայաստանը ԵՄ հետ մշտապես օրակարգում է պահում վիզաների դյուրացված ռեժիմին անցնելու հարցը. փոխնախարար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Եվրոպական միության հետ մշտապես օրակարգում է պահում վիզաների դյուրացված ռեժիմին անցնելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշեց, որ սեպտեմբերից ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն հարցն առաջ քաշելու համար: «Եվրոպական կողմը հավաստիացրել է, որ Եվրոպական հանձնաժողովն իր կողմից կարծես պատրաստակամ է և հարցը գտնվում է անդամ երկրների տիրույթում : Մի շարք անդամ-պետություններում տեղի են ունեցել խորհրդարանական և նախագահական ընտրություններ և հարցը նպատակահարմար չէր բարձրացնել այդ ընթացքում»,-ասաց նա:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորԱրման Եղոյանն էլ հավելեց, որ կապված տարբեր միգրացիոն հոսքերի, ինչպես նաև ուկրաինական ճգնաժամի հետ, ԵՄ որոշ անդամ երկրներ մտավախություն ունեն, որ վիզաների ազատականացմամբ էլ ավելի կմեծանա անօրինական ներգաղթը իրենց երկիր:

« Մեկ- երկու երկրներ մտահոգություն ունեն այս առումով, իսկ այս որոշման կայացման համար 27 երկրների համաձայնությունն է պետք: Բայց պետք է նշել, որ վերջին երեք տարիների ընթացքում, Հայաստանից դեպի Եվրամիություն ապաստան հայցողների թիվը կայուն իջնում է՝ ամեն տարի մոտ 30 տոկոսով: Սա, կարծում եմ, շատ էական փաստարկ է մեր գործընկերներին համոզելու համար, որ ինչքան էլ, որ լինի այդ թիվը, Հայաստանի դեպքում դա այն թիվը չի լինի, որը մտահոգություններ կառաջացնի»,-հավելեց նա:

Հայերեն Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ