Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը համատեղ երգ են հրապարակել
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոֆի Մխեյանն ու Hayat Project-ը հանդես են եկել զուգերգով: Նրանք երկրպագուներին են ներկայացրել «Ամպերից վեր» երգը, որի հոլովակն արդեն համացանցում է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության հեղինակն ու գործիքավորողը Նիկ Էգիբյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը:
Հոլովակի ռեժիսորը Ֆելիքս Շախտոյանն է:
«Տաք ու ամառային տրամադրություն ենք բերել Ձեզ: Վայելեք, տարածեք, մեկնաբանեք, անխնա սրտիկեք ու սեր տվեք իրար»,-հոլովակի կից գրել են արտիստները: