Life

Շակիրան և Պիկեն հաստատել են, որ բաժանվում են

1 րոպեի ընթերցում

Շակիրան և Պիկեն հաստատել են, որ բաժանվում են

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիացի երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը, լուրը հաստատվել է նրանց PR գործակալության տարածած հայտարարությամբ:

«Մենք ցավով հաստատում ենք, որ բաժանվում ենք: Հանուն մեր երեխաների բարեկեցության, ինչը մեզ համար առաջնահերթություն է, խնդրում ենք, որ հարգեք գաղտնիությունը», - ասված է հայտարարությունում:

45-ամյա Շակիրան և 35-ամյա Պիկեն միասին են 2011 թվականից և ունեն երկու երեխա։ Նրանք հանդիպել էին Հարավային Աֆրիկայում 2010 թվականին աշխարհի գավաթից առաջ, երբ Պիկեն նկարահանվել էր Շակիրայի «Waka Waka» երգի տեսահոլովակում, որը մրցաշարի պաշտոնական երգն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում