Life

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «Լոկա» երգի տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

Աթենա Մանուկյանը ներկայացրել է «Լոկա» երգի տեսահոլովակը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահայ երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը հրապարակել է «Լոկա» (Loca)երգի տեսահոլովակը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոլովակն արդեն երգչուհու YouTube-ի պաշտոնական ալիքում է:

2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը համագործակցել է6ix9ine-ի պրոդյուսերLimitless-ի հետ։«Լոկան» արտիստի առաջին իսպաներեն-հունարեն երգն է։

«Այն կյանքի բարդության, բայց նաև խենթության մասին է: Տառապանքին հաջորդում է ծիծաղը։ Վիրավորանքին հաջորդում է երջանկությունը։ Բարձրանալու համար պետք է ընկնել: Կյանքը չափազանց կարճ է սահմանափակումների համար: Խենթություններ արեք։ Կյանքը խենթությունների համար է, դու էլ ես խենթ»,- ասում է Աթենա Մանուկյանը։

Երգի երաժշտության հեղինակներն են Աթենա Մանուկյանը ևLimitless-ը։ Վիկտորիա Օրֆանուդակին և Աթենա Մանուկյանը գրել են խոսքերը։ DJ Paco-ն վոկալ պրոդաքշնի հեղինակն է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում