Քաղաքականություն

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

1 րոպեի ընթերցում

Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսելու համար ժամը 20:00-ին դարձյալ քվորում չապահովվեց՝ պատգամավորների բացակայության պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ 4 ժամը լրացավ, սակայն փաստացի դահլիճում պատգամավորներ չկան՝ այդ թվում և ընդդիմության պատգամավորները: «Կարող ենք արձանագրել, որ նիստը չկայացավ»,-ասաց Սիմոնյանը:

Ժամը 16:00-ին նախատեսված նիստի համար գրանցվել էր 33 պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները չէին եկել նիստին: Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Նիստի օրակարգում մեկ հարց էր՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացրած Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ հայտարարությաննախագիծը:

Քանի որ քվորում չլինելու պատճառով նիստը չսկսվեց, «Դիմադրություն» շարժման մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կառավարություն, ապա՝ Կառավարական թիվ մեկ առանձնատուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում