ԱՄՆ պետդեպը հիշատակել է ԵԽԽՎ-ի մտահոգությունն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական մշակութային ժառանգության ապագայի վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղարությունը հունիսի 2-ին հրապարակել է «Միջազգային կրոնական ազատության 2021թ․-ի զեկույցը»:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ զեկույցի «Ադրբեջան» բաժնում ԱՄՆ պետքարտուղարությունը հիշատակում է ԵԽԽՎ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մարդասիրական հետևանքների» վերաբերյալ բանաձևում կառույցի արտահայտված մտահոգությունը՝ կապված Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տասնյակ հայկական եկեղեցիների, վանքերի, ներառյալ՝ Դադիվանք վանական համալիրի, խաչքարերի և մշակութային ժառանգության այլ կոթողների ապագայի վերաբերյալ:

Նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունը հայ ուխտավորներին բազմիցս մերժել է մուտք գործել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում գտնվող վանք։ Ադրբեջանցիներն իրենց հերթին չեն կարողացել այցելել բազմաթիվ կրոնական հաստատություններ՝ ականապատման պատճառով:

Պետքարտուղարությունը հիշեցրել է` ԵԽԽՎ բանաձևը մտահոգություն է հայտնում Ադրբեջանում պետական մակարդակի վրա զարգացող այն նարատիվի առնչությամբ, որը ձգտում է հայկական մշակութային ժառանգությունը փոխարինել «կովկասյան ալբանական» ժառանգությամբ:

Ընդգծվում է, որ տարվա ընթացքում բազմաթիվ հաղորդումներ են ստացվել հայկական մշակութային և կրոնական օբյեկտների նկատմամբ վանդալիզմի, ինչպես նաև հայկական ժառանգության նկատմամբ կառավարության դիտավորյալ իրականացվող գործողությունների մասին:

Հայերեն العربية English Español Русский Türkçe

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել