ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Կատրին Դընյովը Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին Է արժանացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Հունիսի 1-ին այդ մասին հաղորդել Է աշխարհի հնագույն կինոստուգատեսի տնօրինությունը, կինոստուգատես, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Պարգեւատրումը տեղի կունենա փառատոնի ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան նշել Է, որ Դընյովը խաղացել Է բազմաթիվ ֆիլմերում, որոնք դարձել են միջազգային հիթեր եւ նշվել աշխարհի առաջատար փառատոների պարգեւներով:
«Անվիճելի դերասանական տաղանդը՝ արտասովոր եւ նրբագեղ գեղեցկության զուգորդմամբ դերասանուհուն դարձրել են ֆրանսիական կինոյի դեմքը, ժամանակից դուրս ատիստուհի, մեծ Էկրանի իսկական կուռք»,- ասել Է նա:
Բարբերան նաեւ նշել Է, որ Դընյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի «Նոր ալիքի» ակնառու ներկայացուցիչներից մեկն Է, որն աշխատել Է այնպիսի մեծանուն եւ ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոժե Վադիմը, Ժակ Դեմին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ռոման Պոլանսկին:
Բազմիցս նրա խաղընկերներ են հանդես եկել Ժերար Դեպարդիեն եւ Մարչելո Մաստրոյանին, որից դերասանուհին ունի դուստր՝ Կյարան, որն այժմ նույնպես դերասանուհի Է: Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհին»(Belle de Jour, 1967) կինոնկարը նրա մասնակցությամբ ստացել Է Վենետիկի «Ոսկե առյուծի» գլխավոր մրցանակը: Դընյովը Վենետիկի Վոլպիի գավաթի դափնեկիր Է՝ որպես լավագույն դերասանուհի Նիկոլ Գարսիայի «Վանդոմի հրապարակը» (Place Vend me, 1998) ֆիլմում կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, ֆրանսիացի դերասանուհին 2006 թվականին գլխավորել Է Վենետիկի կինիոփառատոնի ժյուրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: