Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի hետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եռօրյա այցի շրջանակում հանդիպել է Լիտվայի Առողջության ապահովագրության ազգային հիմնադրամի տնօրենի և աշխատակազմի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ զրույցի ընթացքում հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է իրենց աշխատանքները, այն ծառայությունների փաթեթը, որը գործում է, ինչպես նաև գնումների իրականացման մեխանիզմը և մոնիտորինգի ծրագիրը:

Հայերեն English Русский