«Դիմադրության» շարժումը շարունակում է բողոքի ցույցերը. նախարարների և ռեկտորների հետ հանդիպումները չստացվեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի խորհրդարանական ընդդիմության ձևավորած «Դիմադրության» շարժումը շարունակում է բողոքի քաղաքական ակցիաները: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարներն օրվա ընթացքում երթեր են անցկացրել Երևանի կենտրոնում դեպի պետական գերատեսչություններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ երեկոյան օրը ամփոփել են ավանդական հանրահավաքով Ֆրանսիայի հրապարակում:

Մայիսի 31-ին «Դիմադրության» շարժման մասնակիցներն իրենց գործողությունները սկսեցին Երևանի Ֆրանսիայի հրապարակից՝ շարժվելով Վազգեն Սարգսյանի փողոցում գտնվող կառավարական 2-րդ մասնաշենք, որտեղ տեղակայված են ՀՀ արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Արդարադատության նախարարությունները և մի քանի այլ պետական գերատեսչություններ:

Երթն առաջնորդող ԱԺ պատգամավորների նպատակը նույնն էր, ինչ նախորդ օրը՝ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ իրականացված ակցիայի ժամանակ՝ ճշտել նախարարների դիրքորոշումը Արցախի հարցում իրենց ձևակերպած «կարմիր գծերի» վերաբերյալ:

Կառավարության սպիտակ շենքում գտնվող նախարարությունների ղեկավարների հետ նրանց հանդիպումները, սակայն, չստացվեցին, որից հետո «Դիմադրության» շարժման մասնակիցները շարունակեցին իրենց երթը քաղաքի կենտրոնական փողոցներով՝ կանգնելով Ռադիոտան, այնուհետև մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ:

Ինչպես հայտարարեց Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ իրենց նպատակն է պարզել մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և գիտխորհրդի դիրքորոշումը ապրիլի 5-ին «Դիմադրության» շարժման հրապարակած հայտարարության դրույթների վերաբերյալ: Ոստիկանությունը թույլատրեց ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին մտնել համալսարանի շենք, սակայն դուրս գալուց հետո նրանք հայտարարեցին, որ ԵՊՀ ռեկտորի հետ հանդիպում չի կայացել, քանի որ ռեկտորը տեղում չի եղել:

ԵՊՀ-ից «Դիմադրության» շարժման մասնակիցները նույն նպատակով շարժվեցին դեպի Երևանի պետական տնտեսագիտական համալսարան:

Երեկոյան ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Ասպրամ Կրպեյանը Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին պատմեց, որ Տնտեսագիտական համալսարանում իրենց շատ ջերմ են ընդունել, սակայն ռեկտորի հետ հանդիպում չի եղել, քանի որ ռեկտորն այդ պահին աշխատասենյակում չի եղել:

«Ռեկտորի գործավարն անգամ բացեց ռեկտորի աշխատասենյակի դուռը և մենք վստահ համոզվեցինք, որ իրականում ռեկտորը տեղում չէ», - պատմեց Կրպեյանը:

Հանրահավաքի ելույթներից հետո «Դիմադրության» շարժումը սկսեց երթ Կենտրոնի փողոցներով, որից հետո մասնակիցները վերադարձան Ֆրանսիայի հրապարակ և շարունակեցին հանրահավաքը:

Հայերեն Español

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին