«Քո դեմքը՝ որպես տոմս». Orion Summit 2022-ը նորարարական տեխնոլոգիայով կիրականացնի մասնակիցների գրանցումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Orion Summit 2022-ն արդեն բաց է գրանցումների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեխնոլոգիական գագաթնաժողովի մասնակիցները կարող են այսօրվանից գրանցվել նորարարական տեխնոլոգիայով, հատուկ հավելվածում (Android, iOS) լրացնելով էլ.փոստի հասցեն և սկանավորելով դեմքը:

Հավելվածը մշակել է գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն, որն իրական ժամանակում սպառնալիքների հայտնաբերման լուծումներով զբաղվող առաջատար ընկերություն է։ «Քո դեմքը՝ որպես տոմս» հավելվածի շնորհիվ մասնակիցները կունենան անձնական կենսաչափական անցագիր:

Գործարկվել է նաև միջոցառման պաշտոնական կայքը, որտեղ կարելի է ստանալ տեխնոլոգիական գագաթնաժողվի մասնակիցների, օրակարգի և գործընկերների մասին տեղեկատվություն։ Գրանցվել ցանկացողները կայքի մոբայլ տարբերակում պետք է սեղմեն «Register» կոճակը և ստանան հետագա հրահանգները։ Միջոցառման ժամանակ մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը «կճանաչի» դեմքը և հնարավորություն կտա մուտք գործել առանց թղթային կամ էլեկտրոնային տոմսի։

Գագաթնաժողովի գործընկեր Scylla-ն համագործակցում է մի շարք միջազգային ընկերությունների հետ, ինչպես օրինակ՝ Daimler, Chicago Cubs, Major League Baseball, Oman-ի միջազգային օդանավակայանների ցանց և այլն։

Orion Summit 2022-ը տեղի կունենա հունիսի 22-ին Երևանում, Մատենադարանում: Կմասնակցեն տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ: Orion Summit 2022 գագաթնաժողովի մասին նորություններին կարելի է հետևել նաև սոցցանցերում՝ Facebook-ում, LinkedIn-ում։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում