Սպորտ

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարապի լճի ֆան գոտում ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահը Կարապի լճի ֆան գոտում ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ումար Կրեմլյովը մայիսի 30-ին, ժամը 14։00-ին Կարապի լճի ֆան գոտում բռնցքամարտի ձեռնոցներ կնվիրի բռնցքամարտիկներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Երևանում շարունակվում է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը:Մայիսի 30-ին տեղի կունենան եզրափակիչի մենամարտերը: Հայաստանը եզրափակիչում ունի երեք մասնակից: Ոսկե մեդալի համար կպայքարեն Հովհաննես Բաչկովը, Արթուր Բազեյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում