Նիկոլ Փաշինյանը ներքաղաքական իրադարձությունները ժողովրդավարական իրավիճակ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմության մի հատվածը իշխանությանը մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մյուս հատվածը՝ թուլության մեջ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարութան հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին ։

«Եթե այդ տրամաբանությամբ ուսումնասիրենք դիսկուրսը, ապա իրականում երկու բան կա՝ ընդդիմության մի հատվածը մեզ մեղադրում է բռնաճնշումների և բռնապետական գործելակերպի մեջ, իսկ հանրության մյուս հատվածը մեզ մեղադրում է թուլության մեջ։ Երևի այս երկու ձևակերպումները խառնենք իրար և երևի թե կստացվի ճիշտ լուծույթը, այստեղից էլ պարզ է, որ մենք այսօր ժողովրդավարական իրավիճակի մեջ ենք։ Ընդ որում, ժողովրդավարական կանոններով ամենևին էլ նորմալ չի, որ ամիսներով մարդկանց ճանապարհները փակ լինեն, բայց մեր գործելակերպի տրամաբանության մեջ հետևյալն է, որ քանի որ շատ զգայուն և զգացմունքային թեմաներ են քննարկվում, մենք չենք ուզում հանկարծ տպավորություն ստեղծենք, որ ինչ-որ դավադրություն կա և իշխանությունն էլ այդ դավադրությունը թաքցնելու համար ճնշում է, ջարդում է, փշրում է և այլն, և այլն։ Եվ հենց սրանում է ժողովրդավարության էությունը։ Կա մտավախություն, այդ մտավախությունը թող բարձրաձայնվի։ Բայց էլի եմ ասում, որ այլ հարց է, թե ինչ տրամաբանական սահմանների մեջ պետք է տեղի ունենա։ Այդտեղ էլ որևէ մտահոգություն չունենք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը ավելացրեց, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշները վկայում են այն մասին, որ ընդդիմության բողոքի ակցիաները սկսել են որևէ մեկի չհետաքրքրել։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում