Գործընթացներն արդեն ոչ թե իշխանության, այլ հանրության դեմ են․ վարչապետն՝ ընդդիմության ակցիաների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընդդիմության կողմից իրականացվող բողոքի ակցիաների քաղաքական նշանակությունը այլևս սպառված է, և տեղի ունեցող գործընթացների հիմնական իմաստը հանրության համար մաքսիմալ անհարմարություններ ստեղծելն է։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերվում էր «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներին։ Պատգամավորը նշեց, որ «խորհրդարանական ընդդիմությունը մեկ ամիս շարունակ բողոքի ակցիաներ է իրականացնում և ,չստանալով ժողովրդի աջակցությունը՝ դիմում է զանազան սադրանքների»։ Ջուլհակյանի հարցին, թե ինչպե՞ս է վարչապետը տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը, Փաշինյանը պատասխանեց, որ, իր գնահատականով,ստեղծված իրավիճակը քաղաքական չէ, այլ լոգիստիկ, որովհետև խոսքը իրականում քաղաքում խցանումների և երթևեկության խնդիրների մասին է։

«Պետք է անկեղծ ասեմ, որ տեղի ունեցողն իր քաղաքական նշանակությամբ մի փոքր զիջում է Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզմանը։ Այստեղ սիներգիա է առաջանում և մենք տեսնում ենք խցանման ավելի բարձր աստիճան։ Բայց ուզում եմ ասել, որ այդ գործընթացը սկսվել է քաղաքական շեշտադրումներով, և Հայաստանի ընդդիմությունը ավելի քան մեկ ամիս հնարավորություն է ունեցել բոլոր հնարավոր քաղաքական միջոցներով, ակցիաներով իր ասելիքը հանրությանը ասել ։ Սրա նպատակը ի՞նչ է։ Սովորաբար, նման ակցիաների նպատակը լինում է հետևյալը․հանրությանը ներգրավվել գործընթացի մեջ և ձևակերպել հստակ քաղաքական պահանջ, բայց քանի որ հիմա ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել, հիմա այդ գործընթացները արդեն ոչ թե իշխանության, այլ այլևս հանրության դեմ է։ Նրանք ունեն հետևյալ տրամաբանությունը, որ այ եթե դուք մեզ չմիացաք, ուրեմն ավելի շատ մնացեք խցանումների մեջ, ուրեմն ավելի շատ ձեզ համար կստեղծենք անհարմարություններ»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ ընդդիմությունը հետևողականորեն իրականացնում է իր առաջ քաշած քաղաքական կարգախոսը՝ մի փոքր այլ տրամաբանությամբ։

«Եթե հիշում եք, այդ քաղաքական ուժը կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոքը մաշեցնելու է, դե հիմա մենք տեսնում ենք, որ չկարողանալով դա իրականացնել, ինքն իր նկատմամբ է իրականացնում այդ կարգախոսը և կարծում եմ, որ պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև մաշեն»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայերեն Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում