Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովում քննարկվող գլխավոր թեմաներից մեկը միաձուլումներն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 22-ին կայանալիք Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը կքննարկի 5 գլխավոր թեմա, այդ թվում՝ ոլորտի ամենաարդիական հարցերից մեկը. «Ձեռքբերումները և միաձուլումները (M&A), որպես հայկական ստարտափ էկոհամակարգի աճի և հասունացման արագացման միջոց»:

Գագաթնաժողովի կազմակերպիչներն ու դրա շուրջ համախմբված գործընկերները նպատակ են դրել M&A-ի միջոցով համաշխարհային ազդեցության հասնել, նպաստել Հայաստանի ՀՆԱ-ի աճին, հաջողության մոդել ստեղծել զարգացող մյուս շուկաների համար: Բարձր ներուժ ունեցող հայկական ստարտափ էկոհամակարգում գրանցված են շուրջ 2500 ընկերություններ, որոնք լավ հիմք են շուկայի համախմբման և ավելի շատ «միաեղջյուր» (unicorn) ընկերություններ ստեղծելու համար: Միաձուլված կամ խոշորացած ընկերություններն ավելի մրցունակ կարող են լինել համաշխարհային շուկայում:

Հարցի վերաբերյալ «Adobe -Երևանի» Տեխնիկական տնօրեն Արսեն Բաբայանը կներկայացնի համաշխարհային այս հսկայի արագ աճի փորձը՝ M&A-ի միջոցով: «Adobe»-ն սպառողական ծրագրերի համաշխարհային բրենդ է: Ընկերության ամենահայտնի պրոդուկտներն են Photoshop-ը, Acrobat-ը, Creative Cloud-ը: Տասնամյակների ընթացքում «Adobe»-ն ձեռքբերման միջոցով ինտեգրել է բազմաթիվ ընկերությունների, որոնք ընդլայնել են ընկերության պորտֆելը՝ նոր շուկաներում մրցակցելու, թվային մեդիա ու թվային մարքեթինգային բիզնեսներն արագացնելու հնարավորություն տալով: Միաձուլումների և ձեռքբերումների թեմայով իրենց դիտարկումները կներկայացնեն նաև աշխարհի առաջատար այլ ընկերություննների ներկայացուցիչներ. «EY -Հայաստանի» Հարկային ծառայությունների տնօրեն Կամո Կարապետյանը, Orion Worldwide Innovations Armenia-ի համահիմնադիր Դիանա Արզումանյանը և այլն:

Պանելային քննարկումից անմիջապես հետո կբացվի M&A Fair (տոնավաճառ)՝ «Նպաստել հայկական շուկայի աճին» խորագրով: BAJ Accelerator ծրագրի անդամ հայկական ընկերությունները կներկայանան միաձուլումների և ձեռքբերումների իրենց պլաններով:

«Orion»-ի մասին

«Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։ «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ։

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում