Անահիտ Ավանեսյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային վեհաժողովին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկել է Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովը, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) որոշումներ կայացնող բարձրագույն մարմինն է, բոլոր անդամ-պետությունների բարձրաստիճան պատվիրակությունների, դիտորդների, Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ), միջազգային, հասարակական կազմակերպությունների և ԱՀԿ-ի հետ պաշտոնական հարաբերություններ ունեցող այլ մարմինների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, Վեհաժողովի ընթացքում կայացել են ԱՀԿ Գլխավոր տնօրենի, վեհաժողովի նախագահի և 5 փոխնախագահների, 2 հիմնական կոմիտեների նախագահողների ընտրությունները, նաև հաստատվել է վեհաժողովի 29-րդ Գլխավոր կոմիտեի կազմը։

7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Առողջապահության համաշխարհային վեհաժողովի գլխավոր կոմիտեն (ԳԿ) բաղկացած է 25 անդամից, ներառյալ` նախագահը, փոխնախագահները և հիմնական կոմիտեների նախագահողները:

ԳԿ-ում եվրոպական տարածաշրջանին հատկացված է ևս 5 տեղ, որոնցից մեկի համար Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ

Միաժամանակ, վեհաժողովի ընթացքում՝ մայիսի 29-ին, տեղի կունենան կազմակերպության Գործադիր խորհրդի ընտրությունները` տարածաշրջանային C խմբում ներկայացված է նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի թեկնածությունը։ Գործադիր խորհուրդը կազմված է 34 որակավորված անդամներից, որոնք ընտրվում են 3 տարի ժամկետով:

Նախարարությունից նշում են, որ 1 ազատ տեղի համար մրցակցում են 4 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Իսրայելը և Ուկրաինան։

Հայերեն العربية

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները