Հասարակական

Հայաստանն առաջին անգամ նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր կոմիտեի անդամ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն առաջին անգամ նշանակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր կոմիտեի անդամ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովի (World Health Assembly) շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը նշանակվել է Գլխավոր կոմիտեի անդամ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, նշելով, որ 7-օրյա պաշտոնական այցով Ժնևում գտնվող առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը գլխավորում է Հայաստանի պատվիրակությունը։

Գլխավոր կոմիտեն կազմված է 25 անդամից։ Կոմիտեն, խորհրդակցելով Գլխավոր տնօրենի հետ, իրականացնում է հետևյալ գործառույթները.

որոշում է նստաշրջանի ընթացքում բոլոր լիագումար նիստերի, հիմնական հանձնաժողովների նիստերի և բոլոր հանձնաժողովների նիստերի ժամը և վայրը,

որոշում է նիստի ընթացքում յուրաքանչյուր լիագումար նիստի աշխատանքների հերթականությունը,

Առողջապահության ասամբլեային առաջարկում է օրակարգի հարցերը,

անհրաժեշտության դեպքում հանձնաժողովներին հատկացված օրակարգի հետագա հարցերը մի հանձնաժողովից փոխանցում է մյուսին,

զեկուցում է օրակարգում լրացումների մասին,

համակարգում է հիմնական և բոլոր հանձնաժողովների աշխատանքը,

սահմանում է նիստի հետաձգումը,

այլ կերպ նպաստում է նիստի աշխատանքների կանոնավոր իրականացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում