Երևանի փոքր պոլիկլինիկաները կմիանան առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում այսօր բնակիչների առաջնային օղակի բուժսպասարկումն իրականացնում է 24 պոլիկլինիկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ բժշկական այս հաստատություններ տարեկան շուրջ 1 մլն 400.000 բուժառու է այցելում: Տասնամյակներ շարունակ պոլիկլինիկաներում կուտակված խնդիրներն ու ոչ արդյունավետ կառավարումն այսօր համակարգային ու հիմնարար փոփոխություններ են պահանջում: Տեղերում իրականացված ուսումնասիրությունների ու նախնական կարիքների գնահատման արդյունքում ձևավորել է հստակ պատկեր:

«Մենք գույքագրել ենք ոլորտի առկա խնդիրները և հանդես ենք եկել կառուցվածքային փոփոխություններ կատարելու առաջարկությամբ, ինչն իրենից ենթադրում է մաքսիմալ արդյունավետ կառավարում: Փոքր պոլիկլինիկաները միանալու են առավել մեծ թվով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներին: Ընդլայնելու ենք նաև բժշկական ծառայությունները»,-նշել է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

Համեմատաբար փոքր թվաքանակով բնակչություն սպասարկող պոլիկլինիկաներում խնդիրները տարբեր են, կապված են բուժման, արդյունավետ կառավարման, հարմարավետ պայմանների ապահովման հետ:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի խոսքով՝ խնդիրը միայն ֆիննականին չի վերաբերում: Կան խնդիրներ՝ կապված ծառայությունների հասանելիության հետ:

«Օրինակ, փոքր պոլիկլինիկաները դեղորայքային ապահովման խրոնիկ խնդիր ունեն: Երբ նրանք մրցույթ են հայտարարում, փոքր պատվերների դեպքում մատակարարված կազմակերպությունները շատ հաճախ մասնակցության հարցով հետաքրքրված չեն լինում: Մեկ կամ երկու ամսով դեղերի մատակարարումը հետաձգվում է, ինչը հանգեցնում է քաղաքացիների դժգոհություններին: Խոշոր պոլիկլինիկաներում նման խնդիր չկա, որովհետև պատվերի չափը մեծ է լինում»,-նշել է փոխքաղաքապետը:

Քաղաքապետարանի պատասխանատուները վստահեցնում են, որ պոլիկլինիկաների միավորումը ենթադրում է արդյունավետ կառավարում, լավ աշխատանք:

Հայերեն

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում

Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ

Հայաստանի սուվերեն վարկանիշի բարձրացումը պետք է հանգեցնի տոկոսադրույքների նվազման. Փաշինյան

Հայաստան-ԵՄ հարաբերությունները պատմության ամենաբարձր կետում են. Փաշինյան