Սպորտ

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և անգլիական ակումբները

1 րոպեի ընթերցում

Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են իտալական և անգլիական ակումբները

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են այլ ակումբներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Միլանի «Ինտեր»-ը հետաքրքրված է հայազգի կիսապաշտպանով: Մխիթարյանը կարող է վերադառանալ նաև անգլիական Պրեմիեր լիգա: Այլ աղբյուրների տեղեկություններով` Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ասթոն Վիլա»-ն, «Տոտենհեմ»-ը և«Նապոլի»-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալական «Ռոմա»-ն նոր պայմանագիր է առաջարկել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նոր պայմանագիրը Մխիթարյանի հետ նախատեսված է երկու տարով, սակայն հայ կիսապաշտպանը ավելի քիչ աշխատավարձ կստանա ներկայիս պայմանագրի հետ համեմատ: Գործող պայմանագիրը մայրաքաղաքային թիմի հետ վերջանում է հուլիսի 1-ին: Պայմանագրի ավարտից հետո հայ կիսապաշտպանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Գայլերի» կազմում Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 41 հանդիպման, դարձել է4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում